Գունավոր ձվերի հեքիաթ

Լինում են չեն լինում, երեք ձվեր են լինում, այդ ձվերը կախարդական էին քանի որ գունավոր էին։ Բացի այն որ գունավոր էին, ձվերը ինքնուրույն շարժվում էին, գունավոր ձվեր մի անգամ շարժվում էին ու մի ձու տեսան որ ամբողջովին սպիտակ է և գնացին նրա մոտ և տեսան որ այդ ձուն շատ տխուր է, և 3 ձվերը նրան զարդարեցին և կախարդական ձու դարձրին,և նա այլևս տխուր չէր։

Դեպի Աշտարակ

Գիտեք որ ես և իմ դասարանը գնացել էինք Աշտարակ, որ տեսնեինք Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցինները։ Մենք գնացինք ճանպարհին տեսանք Սուրբ Սարգիսը հետո Սիսն ու Մասիսը, դրանցից հետո հասանք Կարմրավոր եկեղեցին այնտեղ պարեցինք երգեցինք և շարժվեցինք դեպի Սպիտակավորը այնտեղ ցավոք պատերազմների պատճառով քանդվել էր եկեղեցին,հետո այնտեղ մենք երգեցինք Հայր մերը, դրանից հետո գնացինք Ծիրանավոր։ Եկեղեցիները տարիների ընթացքում քանդվել էին, ցավոք սրտի, դրացից հետո գտանք մի հրաշալի վայր, որտեղ գնացել էինք անցած տարի և սնվեցինք։

Այդ կողմերում կա նաև Շոկոլադի արտադրամաս, մենք այցելեցինք սովորեցինք ինչպես են պատրաստում և փաթեթավորում շոկոլադը,հետո դիտեցինք ֆիլմ շոկոլադի ստեղծման մասին,և իհարկե համտեսեցինք համեղ շոկոլադ, ու վերադարցանք տուն։

Ջրի կարևորությունը մեր կյանքում

Ջուրը հեղուկ է որը մարդ օգտագործում է ամեն օր։ Ջուրը օգտագործում ենք աման լվանալիս, մրգեր, բանջարեղեններ լվանալիս, լողանալիս։ Ջուրը պետք է խնայել, անտեղի ծորակը բաց չթողնել։Ջրի ուժով մարդիկ կարողանում են էլեկտրական էներգիա ստանալ։ Գետերի վրա կառուցվում են հիդրոէլեկտրակայաններ, որոնք արտադրում են էլեկտրաէներգիա։

    Գրադարանում

    Վիլյամ Սարոյան

    (մաս առաջին)

    Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

    Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

    – Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

    Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

    – Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

    – Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։

    – Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։

    – Բոլորը,- ասաց Լայոնելը։

    – Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

    – Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։

    – Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։

    – Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։

    – Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

    – Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։

    – Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։ – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։

    – Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

    – Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։

    – Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Պահպանել լռություն,չաղմկել,խոսել շշուկով։
    2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում: Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։
    3. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին: Ծեր էր գրադարանավարուհին, և բարձր էր խոսում։
    4. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

    Գրքերից կարելի շատ բան սովորել, և ավելի խելացի դառնալ, տարբեր մարդկանց մասին իմանալ, և լավ ժամանց ունենալ։

    1. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր: Այո շատ կարևոր է, առանց կարդալ իմանալու, չես կարող կրթվել, մասնագիտություն ձեռք բերել, հետո նաև աշխատանք, կարդալը դա մարդու համար ամենա պետքական բանն է։
    2. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը: 1.Հ․Թումանյան հեքիաթներ 2. Փոքրիկ իշխանը 3.Հենզելն ու գրետելը 4.Աղայանի Հեքիաթներ
    3. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան: Քանի որ, ես շատ չեմ կարդացել դեռ,բոլորին խորհուրդ կտամ անպայման կարդան Փոքրիկ իշխանը։

    Իմ սխալը

    Մի անգամ ես ու եղբայրս խաղում էինք, ես մի քիչ բարկացա նրա վրա և հրեցի նրան, նա հարվածեց ինչ որ բանի և ցավեցրեց ուսը, շատ էր լացում ու մայրիկս ինձ բացատրեց, որ կարող էր գլուխը հարվածել ու շատ վատ հետևանք կարող էր ունենար իմ արարքը։ Ես շատ եմ ափսոսում այդպես վարվելու համար, իհարկե ներողություն խնդրեցի եղբորիցս, և էլ երբեք այդպես չեմ վարվի ոչ մեկի հետ ։

    Հիշողություն

    Ղազարոս Աղայան

    Ծիծեռնակը բույն էր շինում
    Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
    Առաջվա բույնն էր հիշում: 

    Մեկ անգամ էր նա բույն շինել 
    Եվ շատ անգամ կարկատել, 
    Բայց այս անգամ վերադարձին 
    Բույնն ավերակ էր գտել: 

    Այժմ նորից բույն էր շինում, 
    Ե՛վ շինում էր , և՛ երգում, //
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
    Առաջվա բույնն էր հիշում: 

    Նա հիշում էր անցած տարին 
    Իր սնուցած ձագերին, 
    Որոնց ճամփին հափշտակեց 
    Արյունարբու թշնամին: 

    Բայց նա կրկին բույն էր շինում, 
    Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
    Առաջվա բույնն էր հիշում:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: բույն էր շինում
    2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: Տխուր էր, բայց աշխատասեր,չհանձնվող։
    3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր: Աշխատասեր ծիծեռնակը Ծիծեռնակը բույն էր շինում
      Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
      Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
      Առաջվա բույնն էր հիշում: 
    4. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
    5. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:

    Օրինակ՝կպցնել-ամրացնել

    Ավերակ-փլատակ

    շինել-սարքել


    սնուցած-կերակրած

    հափշտակեց-գողացավ


    կրկին-նորից

      Ի՞նչԻ՞նչ էր անում

      ավերակ

      շինում
      բույն



      երգում
      տարի
      հիշում

      ձագ
      կարկատում

      շյուղ

      կպցնում
      1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

      Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն հյուսել: Մի անգամ նա որոշեց մի ծառի վրա բույն շիներ, և երբ արդեն սկսեց բերել ցախերը որ սարքի բույնը, մի ուրիշ ծիծեռնակ եկավ և ասաց, որ ինքն ամեն տարի այստեղ է բույնը հյուսում, նրանք մի քիչ վիճեցին, բայց երկուսն էլ շատ խելացի էին ու բարի, ու որոշեցին միասին մի մեծ բույն հյուսեն ու միասին ապրեն։