Մի անգամ ես լսեցի որ իմ մազեր բողոքում էին։ Նրանք բողոքում էին որովհետև ես մազերին շատ լավ չէի խնամում։Օճառը լավ չէի լվանում ,փափկեցնող չէի քսում, և դրա պատճառով մազերը խճճվում էին ու սանրելուց ես քաշում էի ու ցավեցնում նրանց։ Ես սկսեցի շատ լավ խնամել, մաքուր պահել ու մազերս էլ չեն բողոքում։
Category Archives: Uncategorized
Հիշողություն
Ղազարոս Աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում, //
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Հարցեր և առաջադրանքներ
- Ծիծեռնակն ի՞նչ էր անում: բույն էր շինում
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: Տխուր էր, բայց աշխատասեր,չհանձնվող։
- Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր: Աշխատասեր ծիծեռնակը Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: - Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
- Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:
Օրինակ՝կպցնել-ամրացնել
Ավերակ-փլատակ
շինել-սարքել
սնուցած-կերակրած
հափշտակեց-գողացավ
կրկին-նորից
| Ի՞նչ | Ի՞նչ էր անում |
ավերակ | շինում |
| բույն | երգում |
| տարի | հիշում |
ձագ | կարկատում |
շյուղ | կպցնում |
- Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:
Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն հյուսել: Մի անգամ նա որոշեց մի ծառի վրա բույն շիներ, և երբ արդեն սկսեց բերել ցախերը որ սարքի բույնը, մի ուրիշ ծիծեռնակ եկավ և ասաց, որ ինքն ամեն տարի այստեղ է բույնը հյուսում, նրանք մի քիչ վիճեցին, բայց երկուսն էլ շատ խելացի էին ու բարի, ու որոշեցին միասին մի մեծ բույն հյուսեն ու միասին ապրեն։

Մայրիկի աքրոստիկոս
Անգին մայրիկ ,իմ բարի
Նազանի ու գովելի
Ինչքա՜ն ինչքա՜ն սիրելի․․․
Ես իմ մայրիկին շատ եմ սիրում։ Նա աշխարհի ամենա հոգատար մայրիկն է։
Նա դժվար պահերին միշտ օգնում է ինձ, խորհուրդ տալիս, գրկում սիրում։
Անգին մայրիկ շնորհակալ եմ քեզ, որ միշտ իմ կողքին ես, ես քեզ
սիրում եմ աշխարհի չափ։
Անհատական ուսումնական պլան
Անուն ազգանուն-Արեգ Շադոյան
Սովորողի բլոգի հղումը– Արեգ Շադոյանի բլոգ
Դպրոց- Արևմտյան դպրոց
Դասարան-3-1
Ընտրություն-մարմնակրթություն
Երկարօրյա-ոչ
Տրանսպորտ-այո
Լրացուցիչ պարապմունք-Գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա