Գարուն է ու ես շա՜տ ուրախ եմ, քանի որ գարունը շա՜տ եմ սիրում։ Արդեն արևը ավելի հաճախ է երևում, ձյունը հալվում է, թռչունները վերադառնում են տաք երկրներից ու մենք առավոտյան արդնանում ենք նրանց ծլվլոցից։ Ձյան տակից դուրս են գալիս ծաղիկները, ծառերը ծաղկում են,օրերը ավելի են երկարում, մենք էլ ավելի շատ ենք բակում խաղում։
